Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները․ Վահե Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

աղետ

Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

 «Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:

«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը: