«Ուրալյան ավիաուղիները» վրացական ուղղության փակվելու դեպքում մեծ կորուստներ կկրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը հայտնել է, որ վրացական ուղղության փակվելու դեպքում իրենք  բավական մեծ կորուստներ կկրեն, հայտնում է govoritmoskva-ն:

Ավիափոխադրողը Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ ՌԴ այլ քաղաքներից ամենօրյա չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան:

Ռուսական խոշորագույն՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթներն ամբողջովին դադարեցվում են:

Ավիաընկերությունից հայտնել են, որ այն ուղևորները, որոնք դեպի Վրաստան տոմսեր են ձեռք բերել մինչեւ հուլիսի 8-ի կամ ավելի ուշ ամսաթվով, հետ կստանան տոմսի ամբողջական արժեքը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրաման է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: