ՀՀ նախագահն ավիատիեզերական խոշոր ընկերության հետ քննարկել է գործակցության հեռանկարը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։

Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։

1

Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։

1

Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։