Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ ակումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ, հայտնում է Diario Sport-ը:

 Մասնավորապես՝ 27-ամյա խաղացողը համաձայն է աշխատավարձի նվազեցմանը, 2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար բոնուսի պահաջից հրաժարվելուն և այդ գործով դատական հայցի հետկանչին։

 Բացի այդ, Նեյմարը պետք է հրապարակային հայտարարի, որ իր ցանկությունն է տեղափոխությունը ՊՍԺ-ից «Բարսելոնա»։