Թուրք-ադրբեջանական տանդեմը գրավել է Վրաստանը․ Արմեն Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Վրաստանի Ազգային Ժողովում հունիսի 20-ին անցկացվում էր Ուղղափառության խորհրդարանական վեհաժողով, որն ընդհատվեց վրացի ընդդիմադիր մի շարք պատգամավորների ներխուժումով։ Վերջիններս ռուսական պատվիրակության ղեկավարին ստիպեցին դուրս գալ դահլիճից, իսկ խորհրդարանի մոտ հավաքված ցուցարաները փորձեցին մտնել Ազգային Ժողովի շենք, ինչին կոշտ դիմադրություն ցույց տվեցին վրացական ոստիկանության հատուկջոկատայինները։ Ցույցին մասնակցում էր շուրջ 10 հազար մարդ, որոնցից հարյուրը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ 

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների ֆոնին տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների ու հնարավոր զարգացումների մասին 24News-ը զրուցեց «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժը պատասխանատվություն կստանձնի այս ցույցերի կազմակերպման համար, ու վստահություն հայտնեց, որ Վրաստանում իշխանափոխություն է լինելու։ Ա․ Ավետիսյանը նշեց նաև, որ չնայած լարված իրավիճակին, ակնկալում է, որ մոտակա ժամանակներում կրքերը կհանդարտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։