«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել միանգամից 3 ֆուտբոլիստների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Արտյոմ Սիմոնյանի, Արտակ Եդիգարյանի և Անտոնիո Ստանկովի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արտյոմ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, իսկ վերջին ակումբը Երևանի «Արարատն» էր: Հանդես է եկել նաև «Ալաշկերտում»:

Արտակ Եդիգարյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում», երևանյան ակումբի սան է:

Եդիգարյանի վերջին ակումբը «Ալաշկերտն» էր:

Թիմի մյուս նորեկը` մակեդոնացի Անտոնիո Ստանկովը պաշտպան է, 28 տարեկան: Նա հոլանդական «Ռոդայի» սան է: Վերջին ակումբը եղել է հոլանդական «Դորդրեխտը» :