ՀՀԿ-ն վրիպեց․ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ՀՀԿ-ն մոռացել է Սահմանադրության անցումային դրույթներում ամրագրել, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամները շարունակում են իրենց լիազորություններն արդեն որպես դատավորներ, հետևաբար՝ 213-րդ հոդվածը, որում նշվում է՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված  ժամկետի ավարտը», համարվում է ուժը կորցրած։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով՝ թե՛ Հրայր Թովմասյանի, թե՛ ՍԴ մյուս անդամների լիազորությունները դադարեցված պետք է համարվեր հենց 2018թ․-ի ապրիլի 9-ից, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտավ Սահմանադրությունը՝ 2015թ․-ի խմբագրմամբ։

Շարունակությունը՝ տեսանյութում։