Հայկական երեք ակումբ՝ աշխարհի 1000 լավագույն ակումբների ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

Clubworldranking․com կայքը կազմել է աշխարհի 1000 լավագույն թիմերի ցանկը, որի մեջ ներառված է նաև հայկական երեք ակումբ: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Վարկանիշային աղյուսակում «Փյունիկը» 734-րդ տեղում է, «Գանձասար-Կապանը»՝ 832-րդը, իսկ «Ալաշկերտը»՝ 904-րդը։ 

Առաջատարը «Բարսելոնան» է, որին հաջորդում է արգենտինական «Ռիվեր Փլեյթը» , երրորդ հորիզոնականում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։