Ոչ ճիշտ մշակված քայլ․ աշխարհին երևում ենք մշակույթով․ Մարտին Վարդազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

«Ժամադադարի» տաղավարում մաեստրո Մարտին Վարդազարյանի հետ զրուցել ենք վերջին 30 տարիների փոփոխություններից, որոնք հաջողություններին նպաստող իրավիճակներ չեն ստեղծել ստեղծագործող անհատի համար, ավելին՝ փակուղի տանող ժամանակ է եղել, և պետական շահագրգռվածություն չի եղել մեծ արվեստ, մեծ մշակույթ ստեղծելու համար:

Կոնպոզիտորների գործերը մնում են տանը՝ գզրոցներում, և չեն կատարվում, բացի այդ, երաշխավորված չէ, որ տաղանդավոր երիտասարդի առաջ վաղը բաց դռներ կլինեն: