Ֆեդերերը դուրս եկավ Հալլեի մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել գերմանական Հալլե քաղաքի միջազգային մրցաշարի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ATP 500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում Ֆեդերերը մրցում էր Ֆրանսիայից Պիեր-Յուգ Էրբերի հետ: 1 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթանակ է տոնել երկու սեթերում 6:1, 6:2 հաշվով:

Հալլե մրցաշարի եզրափակչում Ֆեդերերը կմրցի բելգիացի Դեյվիդ Գոֆենի հետ: Այն կկայանա հունիսի 23-ին: