Թուրքիան Կիպրոսի ջրային տարածք է ուղարկել 2-րդ հորատիչ նավը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

.

Թուրքիան երկրորդ հորատիչ նավն է ուղարկել Միջերկրական ծովում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածք։ Այդ մասին, ինչպես գրում է Էրմենիհաբերը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։  

«Yavuz» անվամբ նավը, ինչպես և դրա նախորդը՝ Fatih-ը, տարածքում սկսել են իրականացնել գազի և նավթի հորատման աշխատանքներ, ինչին դեմ են մի շարք երկրներ, գլխավորապես՝ Հունաստանը և Կիպրոսը։

«Yavuz» նավը կարող է հորատման աշխատանքներ իրականացնել մինչև 3300մ խորության վրա։  Հետաքրաքականն այն է, որ նշյալ նավի անվանումը  եղել է նախապես «DEEPSEA METRO I», սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ այն անվանափոխվել ու ստացել է «Yavuz» անվանումը՝ ի պատիվ Օսմանյան կայսրության սուլթաններից մեկի։