Վրաստանում ժամանակավորապես դադարեցրել են ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Նինօ

«Գրուզիա Օնլայն»-ը գրում է, որ «Cavea» վրացական կինոթատրոնների ցանցը Վրաստանում բողոքի ակցիաներից հետո ժամանակավորապես դադարեցրել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը։

Որոշումը կայացվել է ի նշան համերաշխության ակցիայի մասնակիցների հետ։ Հայտնի չէ, թե սահմանափակումը որքան կտևի։Նշվում է, որ Cavea-ն հանրապետությունում կինոթատրոնների ամենամեծ ցանցն է։