Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմ տապալվեց. Փայլանը՝ Ստամբուլի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Garo

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում Ստամբուլ քաղաքապետի՝ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,-գրել է Փայլանը։

Ինչպես արդեն նշել ենք, հունիսի 23 -ին Ստամբուլի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է պարտությունը և շնորհավորել է մրցակցին։