Երեք մարզերում հունիսի 22-24-ը փրկարարները բռնել են իժ, գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

օձ

Հունիսի 22-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Պտղնի, Քանաքեռավան, Արգել, Արագածոտնի մարզի Կոշ, Տավուշի մարզի Կոթի գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: