ԱԳ նախարարը մեկնում է Ժնև՝ մասնակցելու Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News

զոհրաբ մնացականյան_

ՀՀ արտգործնախարարը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնում է Ժնև, որտեղ կմասնակցի ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը: Այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը:

ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ։