Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուն: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP). գրում է ermenihaber-ը: Շնորհավորական ուղերձն Էրդողանը հղել է Twitter-ի միջոցով։

«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ ձայների նախնական հաշվարկով՝ Իմամօղլուն հավաքել է 54.21 տոկոս, իսկ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 44.99 տոկոս: