Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը փախուստի փորձ է արել. կադրերը հրապարակվել են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձից կադրեր են տարածվել։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է կալանավորը սգո սրահի բակային տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստելով, արագ փորձում դուրս գալ տարածքից, այնուհետև մեքենայով հարվածում է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվում է և նա դուրս է գալիս տածաքից։

«Նուբարաշենի» բանտի աշխատակիցները որպես նախազգուշացում 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:

Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները վնասազերծել են նրան:

Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար։