Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հասարակություն

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Հայաստան։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,-նշում են դեսպանությունից։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news