Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ մոտ 2000 քմ

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 500 քմ

Սյունիքի մարզի Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհ՝ 3000 քմ, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ մոտ 700 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: