ԲԴԽ նորընտիր Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը հանդիպել են խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

5

Բարձրագույն դատական խորհրդում հունիսի 24-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։

Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունել են Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝  114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս