Հարկադիր կատարման ծառայությունը 5 օրում ստացել է 2631 դիմում-գրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News

հարկադիր

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 17-ից 21-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2631 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 5 զանգ-բողոքի:

Հունիսի 17-ից 21-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1532 քաղաքացի:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս