Քաղաքապետարանի աշխատակցին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտնը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով չկարգավորվող հետիոտնի անցման գծանշանի վրայով, և այդ ժամանակ Ի. Դանիելյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Նալբանդյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

Մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 2-ին Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: 

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նալբանդյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news