Տիգրան Աթանեսյանի հետ միջադեպի գործով հետապնդումը դադարեցնելու որոշումը դատարանը վերացրեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացված որոշմամբ վերացրել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` 2017 թվականի ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակում գործած ՓՊ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այս գործն ակնհայտորեն կոծկվեց նախկին իշխանութունների օրոք (կգա ժամանակ, երբ այդ գործընթացի մասնակից պաշտոնատար անձինք ևս կբացահայտվեն), իսկ հիմա Հայաստանի նոր իշխանությունը ստանում է հերթական փոքրիկ փորձաքարը ապացուցելու համար, թե արդյոք երկրում որևէ իրական, դերակատարների փոփոխությունից զատ, փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ։

Շարունակում եմ պնդել, որ հենց նմանատիպ կոնկրետ գործերի ընթացքն է հանդիսանալու այն լակմուսի թուղթը, որով բացահայտվելու է առկա իրականությունը»,–գրել է նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս