ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Միքայել Արզումանյանը 2018 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել, ապա հուլիսի 18-ին ազատվել այդ պաշտոնից։ Հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրել էր վարչապետ Նիկոլ փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: