ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Մի քանի օր առաջ հրապարակեցինք Երեւանում առաջին 20 վերելակների մրցույթը, որը ծիծեռնակը կլինի 3500 վերելակների փոփոխության: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դա պլանավորում են սկսել հաջորդ տարվանից:
«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում, յուրաքանչյուրում՝ 2 վերելակ: Ընտրման սկզբունքն առավել անմխիթար վիճակն է եղել»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ նոր վերելակները կլինեն եվրոպական ստանդարտների թե՛ ձայնամեկուսացման, թե՛ արագության, թե՛ սպասարկման առումներով. «Վերելակները փոխելու վերջնաժամկետը սահմանված է երեք ամիս: Եթե մրցույթը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»: