ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Հունիսի 22-ին` ժամը 18.10-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, թե դանակով հարձակվել են տան վրա: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մեկ ժամ առաջ, Խորոնք գյուղում, 40-ամյա մի տղամարդ, իր երեխաներին տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած դանակով հարվածել է իր նախկին կնոջ հոր աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: