Եվրոպական խաղերում Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթեց թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին:

Իսկ  91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: Սա Գուրգենի երկրորդ հաղթանակն էր: Մեր մարզիկը դուրս եկավ 1/4  եզրափակիչ:

Հիշեցնենք, որ երեկ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել էին Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):