Վենետիկի հանձնաժողովը Բուքիքիոյին լիազորել է ուսումնասիրել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը 

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Վենետիկ

Վենետիկի հանձնաժողովը հունիսի 21-22-ը Վենետիկում տեղի ունեցող 119-րդ լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ որոշվել է հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին լիազորել ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում հանդես գալ հայտարարությամբ։