Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների Կանաչների կուսակցության խոսնակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպանը Կանաչների կուսակցության խոսնակին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, բնապահապանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news