«Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

«Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Ղազախստանի և Հայաստանի մի շարք ձեռնարկություններից մսի և ձկան մատակարարման վերահսկողությունը:

Ինչպես նշվում  ծառայությունը, Ղազախստանում ուժեղացված լաբորատոր վերահսկողության տակ է հայտնվել «Բեկկեր և Կ» ՍՊԸ-ի մսային արտադրանքը, քանի որ դրանում հայտնաբերվել է արտադրողի կողմից չհայտավորված հումքի ԴՆԹ:
«Kazakh Osseter»-ի արտադրած  ձկնամթերքի մեջ էլ հայտնաբերվել է մկնդեղ:

Հայաստանում վերահսկողությունն ուժեղացվել է «Սևանի Իշխան» և «Գոյտեքս» ձեռնարկությունների արտադրած ձկնամթերքի նկատմամբ։