Փաշինյանը՝ ներքին թշնամիներով կոնկրետ հարց է լուծում. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

«Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թշնամիների մասին հայտարարությունը կարելի է դիտարկել երկու խնդիրների համատեսքում, առաջինը՝ այդ կերպ վարչապետը կարող է  կոնսոլիդացնել սեփական քաղաքական թիմը, և երկրորդ՝ ներքին թշնամու մասին խոսելով արդարացումներ փնտրել չարված, կամ չիրականացված ծրագրերի համար»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղաքագետ Մանվել Ղումաշյանն էլ անդրադառնալով նույն հարցին, վստահություն հայտնեց, որ Փաշինյանը այդ կերպ խոսում է ոչ թե կոնկրետ անձի, այլ ընդհանուր խնդրի ու երևույթի մասին, ու եթե կարիք լիներ անուններ տալու, անկասկած կհնչեին այդ աննուները հենց  վարչապտից:

Քննարկման ընթացքում խոսվել է նաև մի շարք կարևոր  ներքաղաքական հարցերի մասին ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: