Unibank

Unibank Mobile

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Շաքիի ջրվեժի մոտ գտնվող գետից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

.

Հունիսի 24-ին` ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժի մոտակայքում քաղաքացին գետում վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ գետից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս.Հ.-ին (ԱՄՆ քաղաքացի, ծնված 1990 թ.) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Live

Լրահոս