Unibank

Unibank Mobile

Շիրակի մարզի գյուղական համայնքները հաշվարկում են կարկտահարության վնասները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

.

Հունիսի 24-ին 15:30-ի սահմաններում գրանցված կարկուտը վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել է մարզի 12 համայնք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, հիմնականում տուժել են հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածությունները և բանջարաբոստանային կուլտուրաները: Այս պահին նշել, թե վնասն ինչքան է կազմում, անհնար է:

Գյուղերից ստացված ահազանգից հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը եղել են համայնքներում, սակայն այդ համայնքներում վնասի չափը հստակեցնել կարող են միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո: «Օրինակ, Բենիամինում ամբողջովին տուժել են բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները, բայց մինչև հանձնաժողովը չնայի, չենք կարող ասել, հատկապես որ արտաքուստ այսպես վնասը չի երևում, վաղը վնասն ավելի ակնհայտ կլինի»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ կարկուտն այն մեծության ու այնքան շատ է եղել, որ այս պահին հնարավոր չէ նաև մտնել ցանքատարածություններ:

Հունիսի 25-ից մարզպետարանի հատուկ հանձնաժողովները կուսումնասիրեն մարզի կարկուտից տուժած համայնքները: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս