Երևանում գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 24-ին, ժամը 16:50-ին տեղեկություն է ստացել, որ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կանչի վայրից վերադարձի ճանապարհին՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ՃՏՊ-ի  դեպք է նկատել:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Live

Լրահոս