Unibank

Unibank Mobile

Պատգամավորներն անհանգիստ են. «Էսպես շարունակվի, արձակուրդ չենք կարողանա գնալ»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԱԺ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներն անհանգիստ են. «Էսպես որ շարունակվի, արձակուրդ չենք կարողանա գնալ՝ մեծ թվով նախագծեր կան, որ պետք է ընդունվեն»: Իսկ պատգամավորների արձակուրդը հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն է:

Աշխատասենյակները «ժերեբյովկայով» բաժանելիս ասվել էր, որ ամռանը բոլոր սենյակները բերվելու են նույնական տեսքի, որ չլինի` «մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ և ոչ մաքի»: Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։

«Այս պահին հարցի պատասխանը չունեմ, սենյակների մասով լուծում դեռ չունենք. 2 աշխատասենյակ, որ անմխիթար վիճակում էին, նորոգել ենք, մրցույթ ենք հայտարարել` պատուհանների և ջեռուցման համակարգի նախագծերի և նախահաշվարկների մասով»: Փաստորեն, կունենաք նախկինի պես «լավ և ավելի լավ» սենյակներ։ «Բանն այն է, որ ամբողջական վերանորոգում անելու համար ժամանակ է պետք։ Ամբողջական վերանորոգումը կխաթարի պառլամենտի աշխատանքը, այդ իսկ պատճառով նպատակահարմար դիտվեց պատուհանների և ջեռուցման համակարգերի փոփոխությունը, գումարած էլեկտրախնայողության ու ձմռանը ջերմության ապահովման գործոնները»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս