32-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Ներսիսյանը իր վարած Nissan Tida մակնշի 35 ZO 185 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: