Իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ․ Ռուբինյանը Ռուսաստանին դեմ չի քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։

Այս մասին պատգամավոր  Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով ռուս պատվիրակների հետ իր լուսանկարները։

«Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական պատվիրակությունը մասամբ է կողմ քվեարկել ՌԴ վերադարձի մասին բանաձևին։ Մասնավորապես նշվում էր, որ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել։