ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։
Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։
Լրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիյաի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։
Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ, գրթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։ Սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: