Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին՝ այդ երկրի Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմ շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ մեր երկրներն ունեն քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ զարգացնելու մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ համագործակցության համար»: