Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել՝ Արչիլ Թալակվաձեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

ira

Վրաստանի խորհրդարանն ընտրեց խորհրդարանի նոր խոսնակ: Քվեարկության արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջարկած թեկնածուն` Արչիլ Թալակվաձեն:

Մինչ այդ խորհրդարաննն ընդունել էր նախկին խոսնակի՝ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության և վստահության համար: Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը` ես ձեզ հետ միասին կընդունեմ բոլոր որոշումները, որոնք ապագայում պետք կլինի ընդունել», – հայտարարել է Թալակաձեն:

Նա նաև  նշել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է:

Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորից 94-ը: