Վրարստանի խորհրդարանում պատգամավորների լեզվակռիվը վերածվել է ուժի գործադրման

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Sputnik» գործակալության վրաստանյան ներկայացուցչությունը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում բախում է եղել իշխող «Վրացական երազանք–Ժողովրդավարական Վրաստան», ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան–Հանուն ազատության շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև։

Ընդդիմադիրները պահանջել են խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուղոշվիլիից քննարկել ցուցարարների պահանջները, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարանակի պահանջը: Լեզվակռիվը վերածել է ուժի կիրառման, Չուղոշվիլին տեխնիկական դադար է հայտարարել, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները, ի նշան բողոքի, լքել են նիստերի դահլիճը: