Վահափառի անգլերեն ելույթը՝ Նյու Յորքի «Արմենիա» ցուցահանդեսում

Երևան, սեպտեմբեր 25, 24News

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում անգլերեն ելույթ է ունեցել: Վեհափառը խոսել է հայկական դարավոր ժառանգությունից, որոնց մի մասն այսօր պահպանվում է ԱՄՆ-ում:  

Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասել է.

«Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելույթը ներկաները բուռն ծափողջյուններով են ընդունվել:

Բացման խոսքից հետո Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: