ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան դատական ակտերը։ Այդ մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Բողոքարկման հիմքն այն փաստն է, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը։
Հիշեցեննք, որ դատարանի որոշմամբ այսօր վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Դատարանը որոշել է ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և դատական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։