ՀՀ նախագահը պետականության տոնի առթիվ շնորհավորել է Սլովենիայի նախագահին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ՀՀ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին պետականության տոնի առթիվ:

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի միջպետական հարաբերությունների խորացմանը»,-ընդգծել է նախագահը: