«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

.

Երևանի «Փյունիկ»-ը կրկին պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գրենիկ Պետրոսյանը կշարունակի ելույթները «Փյունիկի» կազմում:

Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Նշենք, որ սա Պետրոսյանի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է:

Պետրոսյանը ծնվել է 2001 թվականին: