Մեր ժամանակի ամենաուշագրավ տրանսֆորմացիան. նախկին փոխոստիկանապետը՝ ՎԵՏՕ-ի անդամ.«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

փոխքաղաքապետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝ Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։

Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները և նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․ Իսկ Սահմանադրությունը բազմիցս խախտվել, ոտնահարվել, լլկվել է այս իշխող վարչակազմի՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից: Հարգարժան լրագրողներ, «վետո» մի գրեք, այլ ՎԵՏՕ՝ «Վերջնագիր երկիրը տվող օտարներին» հասարակական-քաղաքական շարժում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: