ՍԴ լիազորությանը տիրանալն իշխանության զավթում է․ Կոստանյանը՝ Գրիգորյանի մասին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Վահե

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց կալանքի հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ:

Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»: Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը, հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային և, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին, քանզի կարևոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»:

Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»: Դե հիմա խոսվում է նաև, որ Վանեցյանը մտնելու է մեծ քաղաքականություն՝ սադրեցինք մենք։ «Աբսուրդ, անտրամաբանական, նույնիսկ թույլ տվեք ասել` անհեթեթ մոտեցում։ Արթուր Վանեցյանը ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իր կենսագրությունն սկսել-անցկացրել է ԱԱԾ-ում, ասել է թե` պրոֆեսիոնալ է, ինչն արդեն իսկ ի սկզբանե բացառում է քաղաքական կոմպոնենտը որևէ պարագայում»»:

Ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ «Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով»: Բայց չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ լինեն։

«Իշխանության գործողություններին ես չեմ անդրադառնա, սակայն կարող եմ ասել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավական` հակաօրինական գործընթացներ եթե ծավալվեն, հարցը կտեղափոխվի քրեաիրավական դաշտ` դրանից բխող հետևանքներով»: Կկոնկրետացնե՞ք։

«Խնդիրն այն է, որ ՍԴ լիազորություններին տիրանալը դիտվում է իշխանությունը զավթելու եղանակ, ինչը նախատեսված է Քրօր․ 300 հոդվածով՝ որպես առանձին հանցագործություն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: