Նորք-Մարաշի տներից մեկում գտել են սավանով, պոլիէթիլենով փաթաթված, ջնջխված դեմքով աղջկա դի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

դի

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:

Դիակի վրա եղել են մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել:

Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը:

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Նորքի 17-րդ փողոցում և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն:

Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:

Կատարվում է քննություն: