Նովոսիբիրսկում հայկական համարով Nissan-ի միջից ավտոմեքենայից կրակել են հայի վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

կրակոց
NGS.RU պորտալը գրում է, որ հունիսի 25-ին ծագումով Հայաստանից անձանց մասնակցությամբ Նովոսիբիրսկում հրաձգություն է եղել, որի ժամանակ գնդակահարվել է 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը: Կրակոցները եղել են հայկական համարով Nissan-ի միջից, կրակողը դեռևս հայտնի չէ։  Տուժածին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

«Մուրադյանը կրծքավանդակի շրջանում՝ սրտի վնասումով, վեջույթներին, որովայնին և գլխին բազմաթիվ թափանցող վերքեր է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 10 պարկուճ: Կատարվում է քննություն։