ՀՀ քաղաքացիներն այսուհետ իրական իշխանություն են․ «Իմ քայլ»-ի պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Տաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ում իր ելույթի հետ կապված գրառում է արել և տեսանյութ տեղադրել, ոչը ներկայացնում ենք ստորև․

«ԵԽԽՎ–ում խոսում եմ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության մասին:

«Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված արժեքներ են: Ես ցանկանում եմ խոսել Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շարունանակականության մասին, մասնավորապես՝ պետք է շեշտեմ ընտրական գործընթացների դերն ու նշանակությունը մերօրյա Հայաստանի քաղաքական կյանքում: Արդեն փաստ է, որ 2018 թ. խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ամենաբարձր մակարդակով և որակվել են որպես ազատ և արդար նաև Եվրոպայի Խորհրդի կողմից:

Նշեմ, որ այդ ընտրություններից հետո կայացել են մի քանի ՏԻՄ ընտրություններ, և որոշ տեղերում հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները: Դուք կարող եք հարցնել՝ ինչու՞ եմ ես խոսում այդ փաստի մասին: Ի պատասխան կասեմ՝ որովհետև ավելի քան վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում բոլոր ընտրությունները հարցականի տակ են դրվել և վիճարկվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Եվ այսուհետ՝ հեղափոխությունից հետո անժխտելի փաստ է, որ բոլոր տեսակի ընտրությունները համարվում են ազատ և արդար թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից:

Ոչ միայն որպես իշխող դաշինքի պատգամավոր, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուրախ եմ շեշտել, որ 2018 թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ իշխող ուժն ու կառավարությունը ազատ և արդար ընտրությունների անցկացման երաշխավորն են, անգամ եթե կա վտանգ չհաղթել այդ ընտրություններում: ՀՀ քաղաքացիները այսուհետ իրական իշխանություն են, և ընտրությունները աշխատող գործիք են քաղաքական դաշտի հանդեպ վերաբերմունք արտահայտելու համար: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի համար անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են: Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական արժեքները պետք է լինեն խաղաղ և ապահով պետության հիմքում, որտեղ բռնությունը մերժված է քաղաքացիների կողմից, իսկ ընտրությունը գլխավոր գործիքն է արտահայտելու գոհունակություն կամ դժգոհություն քաղաքական որոշումների նկատմամբ»»: